ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Սուրբ են ձևանում

Սուրբ են ձևանում
14.03.2017 | 16:39

Ժամանակին իշխանության մեջ եղած պաշտոնյաները քարոզարշավի ընթացքում մոռանում են, թե իրենց ժամանակ ժողովուրդն ինչ վիճակում էր ու ինչպիսի կշտամբանքի էին արժանանում։ Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին թվում է, որ եթե այսօր ինչքան ուժգին ու «թափով» քննադատի գործող իշխանություններին, դրանից ինքը սուրբ կդառնա։ Այսօր նա հայտարարել է. «Այս իշխանությունները երկիրը տապալել են: Ես մտածում եմ, որ եթե մի 8 տարի առաջ 10 հոգով հավաքվեին, մտածեին, թե ինչ քայլեր անեն, որպեսզի ՀՀ-ին այսքան վնաս հասցնեն, հավատացեք, չէին կարող այսքան հաջողություն ունենալ»։


Այն, որ երկրի վիճակն օրհասական է, ոչ ոք չի հերքում, ու հասարակությունը Օսկանյանից տասն անգամ լավ այդ ամենի մասին գիտի, բայց մինչև այս իշխանությունների վնասները հաշվելը, կարիք չկա՞ սեփական սխալները թվարկելուց սկսել։ Երբ երեկվա ու այսօրվա սխալները, բացթողումները նժարին դրվեն, այդ ժամանակ Վարդան Օսկանյանը կարող է իրեն թույլ տալ մեկնաբանություններ անել (չնայած այդ ժամանակ հազիվ թե ցանկություն ունենա խոսելու)։ Իսկ մինչ այդ վնասներից խոսող նախկին պաշտոնյան իրեն նեղություն տալի՞ս է մտածելու, թե այդ ինչպես երկիրը ընդամենը ութ տարում այսպես տապալվեց։ Ով չգիտի, որ այսօրվա բոլոր խնդիրները միայն այս իշխանությունների ձեռքի գործը չէ, նրանց նախորդների ապաշնորհ ու անհաջող քաղաքականության շարունակությունն է։


Որքան էլ ընտրական շրջան լինի ու խոստումների տարափ, հասարակությունը սթափ գիտակցում է՝ ով ով է, և հրաշալի գիտի ինքը որքան վնաս է կրել քոչարյանական կառավարման տարիներին, երբ արտաքին գործերի պատասխանատուն Վարդան Օսկանյանն էր։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1850

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ